Իսրայելը մեղադրում է Իրանին նավի կալանման համար
![]() Իսրայելի իշխանությունները դատապարտում են Եմենի հութիների կողմից Galaxy Leader բեռնատար նավի կալանումը և հարձակման մեջ մեղադրում Իրանին։ Այս մասին ասված է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուի գրասենյակի տվյալներով՝ նավի վրա «անձնակազմի՝ տարբեր ազգությունների 25 անդամ կա, այդ թվում՝ ուկրաինացիներ, բուլղարացիներ, ֆիլիպինցիներ և մեքսիկացիներ»։ «Նավում իսրայելցիներ չեն եղել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ «Սա իրանական ահաբեկչության ևս մեկ գործողություն է, որը քայլ առաջ է ազատ աշխարհի քաղաքացիների դեմ Իրանի ագրեսիայի շղթայում և միջազգային հետևանքներ է ստեղծում գլոբալ նավագնացության ուղիների անվտանգության վրա»,- ավելացրել է գրասենյակը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
