«Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում». Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ գնահատական հնչեցրեց Ադրբեջանի՝ Վաշինգթոնում նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք հանդիպումից հրաժարվելու վերաբերյալ: «Ադրբեջանը հրաժարվում է ոչ միայն ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններից, այլև Եվրոմիության միջնորդությամբ բանակցություններից։ Նրանք Բրյուսել էլ չգնացին, Գրանադա էլ չգնացին, որովհետև արևմտյան հարթակներում նրանք Հայաստանից պոկեցին այն՝ ինչ իրենց պետք էր։ Չմոռանանք, որ առաջին անգամ արևմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի Հանրապետության նկատմամբ։ Նրանք այդ հարթակներում ստացան այն՝ ինչ ուզում էին, հիմա ստանալու բան չունեն։ Ինչո՞վ է դա հղի, հղի է նոր պատերազմով։ Երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, էդ նույն պահին տեղեկություն եկավ, որ Ադրբեջանը նոր զենքի գնման պայմանագիր է կնքել։ Ինչքան էլ ասես հալվա, բերանումդ չի քաղցրանա։ Երբեք ոչ մի թուղթ երկրի անվտանգություն չի երաշխավորել։ Ոչ ոք թող իրեն չսփոփի էն մտքով, որ Արցախը կերան և իրանց ախորժակը դրանով փակվեց»,- ասաց Խաչատրյանը: Ըստ նրա՝ Ադրբեջանն իր նպատակները չի թաքցնում. «Ինչ-որ 8 գյուղ, միջանցք, ռեպարացիաներ, իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձ, Հայաստանը կոչում է Արևմտյան Ադրբեջան»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
