Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինայում իրավիճակն ավելի բարդ է, քան սպասում էին ՆԱՏՕ-ում». Սթոլթենբերգ

1174
Ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ., 10:06
«Ուկրաինայում իրավիճակն ավելի բարդ է, քան սպասում էին ՆԱՏՕ-ում». Սթոլթենբերգ

Ուկրաինայում մարտի դաշտում իրավիճակն ավելի բարդ է, քան սպասում էին ՆԱՏՕ-ում: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Նրա խոսքով՝ «Ռուսաստանը խաղաղություն չի ծրագրում» և հարձակողական գործողություններ է սկսել Ավդեևկայի շուրջ:

«Բայց փաստ է, որ իրավիճակն ավելի բարդ է, քան սպասվում էր: Մենք չենք կարող թույլ տալ Պուտինին հաղթել, դա վատ կլինի ՆԱՏՕ-ի համար»,- ТАСС-ը մեջբերում է Սթոլթենբերգի խոսքը: