«Արևմուտքը թույլ չի տալիս Հայաստանին ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները». Զախարովա
![]() Արևմուտքի խորհուրդները թույլ չեն տալիս Հայաստանին՝ ավարտել Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը դեռ չի ավարտվել։ «Հունիսի 2-ին եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստում զգալի առաջընթաց է արձանագրվել բանակցություններում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման վերաբերյալ։ ...Սակայն կրկին ինչ-որ բան խանգարեց Հայաստանի ղեկավարությանը՝ թղթի վրա համաձայնագրերը վերջնական տեսքի բերել, և մենք լավ գիտենք, թե ինչը խանգարեց դրան. դա Հայաստանի ներկայիս ղեկավարության արևմտյան ընկերների «լավ» խորհուրդն էր», - ավելացրեց Զախարովան: Ինչպես նշել է դիվանագետը, Արևմուտքը, փոխանակ նպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը և, համապատասխանաբար, Բաքվի և Երևանի հաշտեցմանը, տորպեդահարում է բոլոր դրական ձեռքբերումները կարգավորման ճանապարհին։ «Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը, փորձում են սեփական բաղադրատոմսերը պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը և նորմալացման փոխարեն նպաստել կեղծ նորմալացմանը», - ասել է ՌԴ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
