«Առանց ԱՄՆ-ի օգնության Կիևը չի դիմանա մինչև 2023 թվականի վերջ». ԿՀՎ նախկին աշխատակից
![]() Ուկրաինան չի կարողանա գոյատևել նույնիսկ մինչև 2023 թվականի վերջ, եթե ԱՄՆ-ն դադարեցնի Կիևին աջակցելը։ Այս մասին Judging Freedom YouTube-յան ալիքին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը։ «Եթե ԱՄՆ-ն այժմ դադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը, ապա նա կհայտնվի բարդ իրավիճակում, շատ դժվար կլինի գոյատևել մինչև տարեվերջ»,- պնդում է փորձագետը։ Նա կարծում է, որ ամեն անգամ այս հակամարտությանը դիմակայելու՝ Ուկրաինայի կարողությունը մշտապես նվազում է ուկրաինական զինված ուժերի մեծ կորուստների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում պատերազմի բռնկման հետևանքով ԱՄՆ-ի աջակցության նվազման պատճառով։ Ջոնսոնը նաև պարզաբանել է, որ ռուսական կողմն ունի հսկայական պաշարներ, ինչպես նաև կրակային ուժի առավելություն։ Բացի այդ, փորձագետը նշել է, որ ռուսական զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը, իսկ ուկրաինական զորքերը դիմակայելու ոչինչ չունեն։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
