Ուկրաինայի հետախուզության ղեկավարը չի հավատում, որ Ռուսաստանը խելքի կգա
![]() Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը պատերազմի զարգացման նոր կանխատեսումներ է արել։ Նա համոզված է, որ Ռուսաստանը երկար ժամանակ չի բանակցի Ուկրաինայի և Արևմուտքի հետ։ Ինչպես նշել է Բուդանովը NV-ին տված մեկնաբանությունում, պատերազմը կարող է երկար շարունակվել, քանի որ ռուսները ոչ մի համաձայնագիր չեն ստորագրի Ուկրաինայի հետ և կշարունակեն քաոսային հրետակոծությունները, բայց՝ առանց ինտենսիվ ռազմական գործողությունների։ Ուկրաինայի հետախուզության գլխավոր աշխատակիցը նաև նշել է, որ պատմությունը գիտի օրինակներ, երբ պատերազմներն իրավաբանորեն չեն ավարտվել, օրինակ՝ Ճապոնիայի և Ռուսաստանի դեպքում, որոնք պաշտոնապես պատերազմում են 1945 թվականից, քանի որ Կուրիլյան կղզիների կարգավիճակի մասին հաշտության պայմանագիր չի կնքվել։ «Այս տարածքային խնդիրն ավելի քան 70 տարվա վաղեմություն ունի։ Հետևաբար, այս սցենարն այստեղ ևս շատ հավանական է, քանի որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված զգալի տարածքային ախորժակներ ունի, որոնք տարածվում են ոչ միայն Ղրիմի վրա։ Իհարկե, ոչ ոք չի պատրաստվում բավարարել այդ ախորժակները»,- ասել է Բուդանովը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
