ՄԱԿ-ը նշել է անկլավից տեղահանված փախստականների նոր թիվը
![]() Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է անկլավից տեղահանված փախստականների նոր թիվը: Ըստ այդմ, Գազայի ավելի քան 1,5 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը հոկտեմբերի 7-ից, երբ իրավիճակը տարածաշրջանում կտրուկ վատթարացել է։ Ինքը՝ Անտոնիո Գուտերեշը, ասել է, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը վերածվել է «մարդկության ճգնաժամի»։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անկլավում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է մղձավանջ, երբ իսրայելական զինվորականները ռմբակոծում են խաղաղ բնակիչներին, հիվանդանոցները, փախստականների ճամբարները, մզկիթները, եկեղեցիները և ՄԱԿ-ի հաստատությունները, այդ թվում՝ ապաստարանները: ՄԱԿ-ը և նրա գործընկերները հայտարարել են, որ 1,2 միլիարդ դոլար են հավաքում պատերազմից տուժած տարածաշրջանում մարդկանց օգնելու համար: Միջոցները կուղղվեն 2,7 մլն մարդու օգնությանը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
