«Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ երկու շաբաթ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջակարգ դպրոցում։ 8-րդ դասարանում, անգլերեն լեզվի գրավոր աշխատանքի ժամանակ ուսուցուհի Ասյա Ավագյանն առանց հիմքի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտուհուն կասկածել է գրավոր առաջադրանքի պատասխանները արտագրելու մեջ, գրավոր աշխատանքը խլել է աղջկանից, վիրավորական արտահայտություններ թույլ տվել նրա հասցեին։ Խիստ վիրավորված աշակերտուհին թողել է դասարանը՝ արցունքն աչքերին գնացել է իրենց տուն։ Այդ միջադեպը քննարկվել է դպրոցի մանկավարժական խորհրդում, որտեղ Ասյա Ավագյանը հայտնել է, թե այդ աշակերտուհին և իր ծնողները պետք է իրենից ծնաչոք ներողություն խնդրեն։ Այդ աղջիկը Բերդի նախկին զինկոմ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի աղջիկն է, Լեռնիկը 2018-ի օգոստոսին վիրավորվել, ծնկից ներքև ոտքը կորցրել է Տավուշի սահմանագատում: Ասյա Ավագյանը կամականություններով աչքի է ընկել նաև դպրոցի այլ աշակերտների հետ հարաբերություններում։ Մոտ 50 տարեկան, չամուսնացած ուսուցչուհի Ասյա Ավագյանը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանի մտերիմներից է։ Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում կատարված դեպքի մասին տեղյակ է Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը, սակայն դեպքից հետո նա միջոցներ չի ձեռնարկել; Կատարվածի մասին իրազեկ են նաև ԿԳՄՍ նախարարությունում։ Բազում անգամ զանգահարել եմ Վ․ Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Նարինե Բուդուրյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իշխանություններն ուզում են փակել Գեղասար գյուղի դպրոցը»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
192Երեկ, 16:12
«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան
167Երեկ, 11:00
«Ֆիզիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունը բողոք է առաջացրել մասնակիցների շրջանում»․ Նաիրի Հոխիկյան
18218.11.2026, 14:24
«Ուսումնական կիսամյակը մոտենում է ավարտին, իսկ դպրոցում ֆիզիկայի մասնագետ չկա»․ Արմեն Հովասափյան
16218.11.2026, 10:48
«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
19406.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
21504.11.2026, 23:48
