Իսրայելը հրադադարի պայմաններ է առաջադրել
![]() Իսրայելը մերժում է ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարը՝ առանց պատանդների ազատ արձակման, հայտնում է BBC-ն։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ զինադադարի կնքմանը մինչև հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ պատանդ վերցված բոլոր քաղաքացիներն ազատ չարձակվեն: «Իսրայելը հրաժարվում է ժամանակավոր զինադադարից, որը չի ներառում մեր պատանդների վերադարձը»,- ասել է Նեթանյահուն իր հեռուստաուղերձում։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցն Իսրայել նշանավորվել էր նաև ռազմական գործողությունների հումանիտար դադարի մասին քննարկումներով, որոնք նա անվանել էր «կարևոր» քաղաքացիական բնակչության պաշտպանության և Գազա օգնություն հասցնելու համար: Բլինքենն ընդգծել էր պատանդներին ազատելու համար հումանիտար դադարների կիրառման հնարավորությունը, սակայն նշել, որ մանրամասները, թե ինչպես են իրականացվելու այդ դադարները, դեռևս լիովին պարզված չեն, և որ դրանց արդյունավետ օգտագործումը քննարկվում է իսրայելցի պաշտոնյաների հետ։ Ըստ CNN-ի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ուրբաթ օրը Բլինքենի հետ բանակցությունների ժամանակ նշել է, որ ռազմական գործողությունների ցանկացած դադարեցում կպայմանավորվի պատանդների վերադարձով՝ ընդգծելով Իսրայելի անխախտ դիրքորոշումն այս հարցում: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
