ԱՄՆ-ն հայտարարել է Մերձավոր Արևելք լրացուցիչ զինուժ ուղարկելու մասին
760
Երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ., 23:18
![]() Միացյալ Նահանգները որոշել է լրացուցիչ 300 զինվորական ուղարկել Մերձավոր Արևելքում Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության տարածք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Փենթագոնի մամուլի քարտուղար Փաթրիք Ռայդերը: Ռայդերը նշել է, որ զինվորականները կաջակցեն տարածաշրջանում արդեն տեղակայված զորքերին պայթուցիկ զինամթերքի ոչնչացման, կապի պահպանման հարցում, ինչպես նաև կտրամադրեն այլ տեսակի աջակցություն: Հոկտեմբերի 31-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն ներկայումս չի ծրագրում անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
