Եմենը հայտարարել է, որ միանում է պատերազմին
![]() Եմենական շարժման խոսնակ Յահյա Սարիան ասել է, որ հութիներն անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ և թևավոր հրթիռներով հարվածել են Իսրայելի ուղղությամբ: «Մեր զինված ուժերը բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև մեծ թվով անօդաչու թռչող սարքերի մեծ խմբաքանակ են արձակել Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում տեղակայված հակառակորդի տարբեր թիրախների ուղղությամբ»,- ասել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Սարիան նաև ասել է, որ հութիները «կշարունակեն ավելի ուժգին հարվածներ հասցնել մինչև Իսրայելի ագրեսիան դադարեցվի»։ Միևնույն ժամանակ, ինչպես ասել է հութիների բրիգադային գեներալ Բին Ամեր Ալ Մայադինը, եմենցիների որոշումը՝ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հակամարտության մեջ մտնելու՝ «հավասարակշռված էր և արտացոլում էր Եմենի ժողովրդի կամքը»: Բին Ամերն ընդգծել է իր մտադրությունների լրջությունը. «Թշնամին պետք է գիտակցի, որ հակամարտությունը կընդլայնվի այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է Պաղեստինի ժողովրդի ջարդը։ Մեր հրթիռները կգերազանցեն ամերիկյան և իսրայելական համակարգերին։ Երբ մտանք այս պատերազմի մեջ, նախապես պատասխան էինք ակնկալում։ Ուստի մենք պատրաստ ենք սրան, մեր գործողությունները համակարգում ենք դիմադրության առանցքի ուժերի հետ»։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
