Թուրքական ընդդիմության առաջնորդը հայտարարել է, թե իրենք լուծելու են Պաղեստինի հարցը
![]() «Դուք իշխանություն եք, ոչ թե ընդդիմություն, ի՞նչ եք անում հանրահավաքում. մեզ փոխանցեք իշխանությունը, և կտեսնեք, թե ինչպես է լուծվում պաղեստինյան խնդիրը»,- այսպես Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կուսակցության նիստում քննադատել է նախագահ Էրդողանին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նա նաև իր դժգոհությունն է հայտնել Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) կողմից կազմակերպված՝ «Պաղեստինի համար մեծ հանրահավաքի» կապակցությամբ՝ նշելով հետևյալը. «Պաղեստինում արյուն է թափվում: Մենք միշտ և հաստատակամ աջակցում ենք Պաղեստինին՝ իր մայրաքաղաք Երուսաղեմով։ Իսկ այս պարոնը (Ռեջեփ Թայիփ Էրդողան- խմբ.) հանրահավաք է կազմակերպում։ Դուք իշխանություն եք, ոչ թե ընդդիմություն։ Ի՞նչ եք անում հանրահավաքում։ Մեզ փոխանցեք իշխանությունը և կտեսնեք, թե ինչպես է լուծվում Պաղեստինի խնդիրը։ Դուք կտեսնեք, որ խաղաղություն է գալիս Մերձավոր Արևելքում»,- խոստացել է Քըլըչդարօղլուն։ |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
