Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինայում գողանում են այնպես, կարծես վաղը չի գալու». Զելենսկու խորհրդական

751
Երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ., 22:18
«Ուկրաինայում գողանում են այնպես, կարծես վաղը չի գալու». Զելենսկու խորհրդական

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդականներից մեկը Time-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ երկրում կոռուպցիայի սուր խնդիր կա։

«Մարդիկ գողանում են այնպես, կարծես վաղը չի գալու»,- զրուցակցի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։

Խորհրդականը հիշեցրեց պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի պաշտոնանկությունը և նշեց, որ նույնիսկ դա չի ստիպել պաշտոնյաներին «վախ զգալ»։

Նախկինում Ուկրաինայում կոռուպցիայի խնդիրը հաճախ բարձրաձայնվում էր արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներում։ Իսկ Ժնևում գործող «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնություն» ՀԿ-ն զեկույց է հրապարակել, որում կոռուպցիան Ուկրաինայում համարել է հակամարտությունից հետո երկրի վերականգնման գլխավոր խնդիրը: Փորձագետները խորհուրդ են տվել միջոցներ ձեռնարկել այս վտանգը կանխելու համար։