Դաղստանը մանրամասնել է` ովքեր են ժամանել Թել Ավիվ-Մախաչկալա չվերթով
![]() Հոկտեմբերի 29-ին Թել Ավիվից Մախաչկալա թռչող ինքնաթիռում հիմնականում կանայք և երեխաներ են եղել, որոնց թվում՝ թոքերի արհեստական շնչառության սարքին միացված մի երեխա։ Այս մասին «Դաղստան» հանրապետական պետական հեռարձակման ընկերության թելեգրամ-ալիքում հայտնել է «Մախաչկալայի օդանավակայան ԲԲԸ» գլխավոր տնօրեն Սաիդ Ռամազանովը։ Նրա խոսքով՝ ինքնաթիռում կանայք և երեխաներ են եղել։ 50 հոգուց ընդամենը 5-10 տղամարդ էր։ Ինքնաթիռում եղել է նաև մի երեխա՝ հաշմանդամի սայլակով, թոքերի արհեստական շնչառության սարքին միացված։ Նա նշել է, որ Պետդումայի պատգամավոր Խիզրի Աբակարովի և անկարգությունների մասնակիցների միջև կայացած բանակցությունների շնորհիվ հաջողվել է խուսափել մեծ թվով զոհերից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել։ Ծայրահեղական մահմեդականները վազել են թռիչքուղու վրա, երբ Իսրայելից ինքնաթիռ է ժամանել։ Անկարգությունների ժամանակ տուժել է 20 մարդ, ոստիկանությունը բերման է ենթարկել 60 մասնակցի։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
