Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Բորդյուժան չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի

642
Երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ., 00:06
Բորդյուժան չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու հիմքեր չի տեսնում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Այդ պատճառով, իմ կարծիքով, մնացյալը ժամանակավոր երևույթներ են, բայց ամեն դեպքում՝ Հայաստանը կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ ՀԱՊԿ-ի հետ», - նշել Է Բորդյուժան բելառուսական ՍՏՎ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես առհասարակ չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, պարզապես չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես, քանի որ հսկայական թվով հայեր՝ մի քանի միլիոն հայեր, ապրում են Ռուսաստանում», - ասել Է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը: