ԱՄՆ-ն Իսրայելից պահանջում է պահպանել կանոնները
![]() ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոտակա ժամերին բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Բանակցությունների ընթացքում Բայդենը մտադիր է ընդգծել Գազայում ահաբեկիչներին խաղաղ բնակչությունից տարբերելու կարևորությունը։ Սալիվանը նշել է. «Հազարավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ են զոհվել այս հակամարտության ընթացքում, և դա բացարձակ ողբերգություն է»։ Նա նաև ավելացրել է. «Այս մարդիկ արժանի չէին մահվան։ Նրանք արժանի էին ապրելու խաղաղության, ապահովության և արժանապատվության մեջ»: ՀԱՄԱՍ-ի կողմից կենդանի վահանների օգտագործումը մեծացնում է իրավիճակի բարդությունն Իսրայելի համար, բայց չի ազատում նրան միջազգային իրավունքի համաձայն՝ ահաբեկիչներին խաղաղ բնակիչներից տարբերելու և անմեղ մարդկանց պաշտպանելու պատասխանատվությունից, ասել է Սալիվանը: Սալիվանը նաև մատնանշել է Իսրայելի՝ պատերազմում «միջոցները նպատակներին համապատասխանեցնելու» անհրաժեշտությունը՝ հավանաբար վկայելով Վաշինգթոնի անհանգստության մասին՝ ցամաքային գործողություններում Իսրայելի ռազմավարության վերաբերյալ: |

«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
15403:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
15302:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
12700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
13000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
127Երեկ, 23:54
«Արցախահայության սոցիալական պաշտպանությունը բարի կամքի դրսևորում չէ, պետության պարտականությունն է»․ Հակոբ Հակոբյան
114Երեկ, 23:30
