Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին

918
Շաբաթ, 28 հոկտեմբերի, 2023 թ., 00:30
Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին

Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը, կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում։

Հորդանանի առաջարկած բանաձևն ընդունվել է 120 կողմ, 14 դեմ, 45 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Բանաձևին աջակցել են նաև Իրանը և Թուրքիան։ Վրաստանը ձեռնպահ է քվեարկել։