Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Իսրայելի բանակն «ընդլայնում է ցամաքային մանևրների մասշտաբները» Գազայի հատվածում

742
Ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2023 թ., 22:12
Իսրայելի բանակն «ընդլայնում է ցամաքային մանևրների մասշտաբները» Գազայի հատվածում

Իսրայելի բանակի խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է, որ բանակն այսօր երեկոյան «ընդլայնում է ցամաքային մանևրների մասշտաբները» Գազայի հատվածում։

Լրատվամիջոցները տեղի ունեցածը մեկնաբանում են՝ որպես Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելու հայտարարություն։

Դանիել Հագարին նաև հաստատել է, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ավիահարվածների թիվը Գազայի հատվածում. «Օդային ուժերը շատ նշանակալից հարվածներ են հասցնում ստորգետնյա թիրախներին»,- ասել է նա։