ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
![]() Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ, նրան մատնացույց են արել Ռուսաստանի դեմ հայկական լրատվամիջոցների օդիոզ հրապարակումները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հոկտեմբերի 24-ին Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն։ Նրան ասել են, որ հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին նախօրեին Առաջին ալիքով ցուցադրված ֆիլմը պարունակում է «վիրավորական և միանգամայն անընդունելի հայտարարություններ», Կոպիրկինին տրվել է բողոքի նոտա։ «Հոկտեմբերի 25-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Հայաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարը, որին մատնացույց են արել Ռուսաստանի ղեկավարության, ռուս դիվանագետների և, ի դեպ, Ռուսաստանի խաղաղապահների հասցեին ուղղված ամենաօդիոզ հրապարակումները. խաղաղապահներ, ովքեր վտանգում և զոհաբերում են իրենց կյանքը, այդ թվում՝ հանուն Հայաստանի ժողովրդի անվտանգության: Մատնանշվել է հանրապետության տեղեկատվական տարածքում հակառուսական անսանձ արշավի անընդունելիությունը»,- նշել է դիվանագետը։ Զախարովան համոզված է, որ հայկական կողմը, ներառյալ լայն հասարակությունը, հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
