ՑԱԽԱԼ-ը լիկվիդացրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարների
![]() Իսրայելի պաշտպանության բանակի կենտրոնական հրամանատարության մամուլի ծառայությունը հայտնել է Դրաժ Թաֆահ գումարտակի ավագ հրամանատարների ոչնչացման մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը նրանց մեղադրում է հոկտեմբերի 7-ին իսրայելական բնակավայրերի վրա իրականացված հարձակումներին ակտիվորեն մասնակցելու մեջ։ Մամուլի ծառայության տվյալներով՝ ավիահարվածով ոչնչացվել են գումարտակի հրամանատար Ռաֆաթ Աբասը, նրա տեղակալ Իբրահիմ Ջադբան և մարտական և վարչական աջակցության ստորաբաժանման հրամանատար Տարակ Մաարուֆը։ Այս գործողությունն իրականացվել է անվտանգության գլխավոր ծառայությունից (Շին Բեթ) ստացված տեղեկատվության շնորհիվ։ «Երեքն էլ ահաբեկչական կազմակերպության «վետերաններ» են և նախկինում մասնակցել են Իսրայելի դեմ ահաբեկչություններին»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Գազայի շրջանի բրիգադի մաս կազմող Դրաժ Թաֆահ գումարտակը համարվում է ՀԱՄԱՍ-ի խոշորագույն ստորաբաժանումներից մեկը։ Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ այս գումարտակի մարտիկները ակտիվորեն մասնակցել են հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած՝ իսրայելական բնակավայրերի վրա հարձակմանը։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
