«Հույս ունենք առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել». Փաշինյան
![]() «Ադրբեջանի հետ աշխատում ենք խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա ու հույս ունեմ՝ գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին»,- Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի իր ելույթում ասաց ՀՀ վարչապետը: «Հարկ եմ համարում ներկայացնել նաև խաղաղության մյուս երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ: ՀՀ-ն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ այն ընկալմամբ, որ ՀՀ տարածքը 29 հազար 800 քառ/կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991-ի Ալմաթայի հռչակագրի հիման վրա»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Հույս ունենք՝ այս սկզբունքների հիման վրա Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր»: |

«Կոչ եմ անում՝ իր հետ տանել հայ գերիներին ուղղված նամակները»․ Արտակ Բեգլարյան
014:54
«Պետք է ճշտել՝ հայերեն կարողանո՞ւմ է կարդալ, թե՞ չէ, հետո մնացածը կհասկանանք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
3314:48
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև
9714:31
«Ձեր օրոք նշանակված դատավորների հետ կապված և՞ս խնդիրներ կան»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
7314:18
«Սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական». Սերժ Սարգսյան (տեսանյութ)
7814:12
«Ազգային արժանապատվությունը ուրիշների հավանությանն արժանանալու կարիք չունի»․ Սարգիս Տեր-Եսայան
8513:24
