Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Կրեմլի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

607
Հինգշաբթի, 26 հոկտեմբերի, 2023 թ., 09:48
Կրեմլի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

Կրեմլին հայտնի չէ՝ արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի առավելությունների բացակայության մասին։ «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռ չգիտենք՝ արդյոք նա ասել է այդ խոսքերը, և եթե ասել է, ապա ինչ համատեքստով։ Իսկ Wall Street Journal-ի հրապարակումը որպես սկզբնաղբյուր ընդունել չենք կարող»,- նշել է նա։