«Խնդրում եմ համակերպվել. ծնողները չէ, որ պետք է որոշեն». Ժաննա Անդրեասյանը` աղմկահարույց դասագրքերի մասին
![]() Արդեն տևական ժամանակ է՝ չի դադարում ընդվզումն ու դժգոհությունը 7-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ: Ուսուցիչներն ու մասնագետները մատնանշում են գրքում առկա բազմաթիվ քերականական, փաստագրական, տերմինաբանական, բովանդակային սխալները: Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Սմբատ Հովհաննիսյանի վերանշյալ դասագրքի վերաբերյալ հարց հնչեցրեց, որին պատասխանեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Խնդրում եմ համակերպվել այն աղմուկի հետ, որը կա: Զգալի մասը նպատակաուղղված արշավ է՝ ընդդեմ հանրակրթության բովանդակային փոփոխությունների, որոնք նախաձեռնված են և, այո՛, հիքմում ունեն արժեբանական փոփոխություններ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ դպրոցում կարևոր արժեքը պետությունն է ու պետականությունը։ Հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորումն է մեր երեխաների մոտ, որից պարզ պետք է դառնա, որ պատմությունը բազմաշերտ իրողություն է և, ամենակարևորը, ունենալ տարբեր աղբյուրներ՝ համեմատելու, վերլուծելու, ինքնուրյուն դատողություն կազմելու, որոնք այնքան բացակայում են մեր մեջ այդ, այսպես կոչված, «ուռա» հայրենասիրության և պաթոսի մեջ, որով տարիներ շարունակ ողողված է եղել մեր դպրոցը և որից շատ դժվար է լինելու ազատել այն»,- ասաց նա։ Անդրեասյանն ասաց, թե իրենք ուշադիր են բոլոր բովանդակային դիտարկումներին, որոնք արվում են։ «Դասագրքերն առաջին տարին է, որ մտնում են դպրոց, և բոլոր այն դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական վրիապակներին, փաստական անճշտություններին, վստահաբար, կլրամշակվեն։ Արդեն երկրորդ կիսամյակի ընթացում կլինեն համապատասխան ուղղումները, բայց ընդհանուր մոտեցումները չեն սրբագրվելու, որովհետև այդ մոտեցումներն են, որոնք կազմում են հանրակրթական առարկայի առանցքը»,- ասաց նա։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
