«Մենք մոնիթորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին». Մարկուս Ռիթեր
![]() «Մենք մոնիթորինգի արդյունքներ չենք տրամադրում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, այլ միայն ԵՄ կենտրոնակայանին». այս մասին, այսօր, «ԱՊՐԻ Արմենիա»-ի «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ, իր ելույթում ասաց Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար Մարկուս Ռիթերը՝ նշելով, որ իրենց գործունեության մասին տեղեկացնում են Բաքվին թյուրիմացություններից խուսափելու համար։ Հարցը՝ արդյոք ԱՄՆ-ն կարող է միանալ առաքելությանը, Մարկուս Ռիթերը հորդորեց ուղղել ԱՄՆ-ին: Հարցն էլ, թե անցած տարի, սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկի վրա, իրենց զեկույցում ի՞նչ դիրքորոշում են ներկայացրել առաքելության անդամները, հորդորեց ուղղել Բրյուսելին: Հիշեցնենք, որ առաքելությունը ներառում է 103 մարդ: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
