Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ՀՀ ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին բողոքի հայտագիր են հանձնել՝ ռուսական հեռուստաընկերությամբ թողարկված հաղորդման առնչությամբ

512
Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 20:30
ՀՀ ԱԳՆ-ում Ռուսաստանի դեսպանին բողոքի հայտագիր են հանձնել՝ ռուսական հեռուստաընկերությամբ թողարկված հաղորդման առնչությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին բողոքի հայտագիր են հանձնել՝ «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ։

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․ «2023թ. հոկտեմբերի 23-ին «‎Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին վիրավորական և բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր»: