Գազան դարձել է անապատ, ցավազրկողներն ու անզգայացնողները վերջացել են
![]() Իսրայելի զինված ուժերն ակտիվացնում են հարձակումները Գազայի հատվածի վրա՝ «պատերազմի հաջորդ փուլերին» նախապատրաստվելու համար, պնդում է Իսրայելի պաշտպանության բանակը: Հրեական պետության զինված ուժերն արդեն կիրակի վաղ առավոտյան հարվածներ են հասցրել Գազայի հատվածին և Հորդանան գետի արևմտյան ափին։ Այսպիսով, Իսրայելի ռազմաօդային ուժերը շաբաթ օրվա երկրորդ կեսին գրոհել են Գազայի հատվածի բնակեցված տարածքները: Գազայի հատվածում բժիշկներն ահազանգ են հնչեցնում: Միևնույն ժամանակ, Իսրայելի կառավարությունը գտնվում է անվտանգության կառույցների «բազեների» ճնշման տակ: Նրանք պահանջում են կանխարգելիչ հարված հասցնել Լիբանանի շիական «Հեզբոլլահ» խմբավորման զինյալ ուժերին։ Ճիշտ է, մինչ այժմ այս պահանջը բախվում է Միացյալ Նահանգների ուժեղ հակազդեցությանը, որը մտավախություն ունի, որ երկու ճակատով պատերազմը կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ հակամարտության բռնկման: Այժմ արևմտյան առաջնորդները հուսով են, որ Կատարը կօգնի՝ տուն բերել Իսրայելում պատանդ պահվող իրենց քաղաքացիներին: Ուրբաթ օրը ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ԱՄՆ-ի երկու պատանդ քաղաքացիների՝ Ջուդիթ Թայ Ռաանանին և Նատալի Շուշանա Ռաանանին: Աղբյուրը` mk.ru |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06






