«Առաջիկա ժամերին ու օրերին արաբական և իսլամական երկրներն ավելի համակարգված դիրքորոշում կընդունեն». Աբդոլլահյան
![]() Այս պատերազմը շարունակելու որևէ սխալ հաշվարկ, Գազայի և Հորդանանի արևմտյան ափի բնակիչների բռնի տեղահանումը ու ցեղասպանումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանում, ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ կիրակի օրը Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Գրեյս Նալեդի Մանդիսա Պանդորի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Այսօր տարածաշրջանը նման է վառոդի տակառի»,- ընդգծել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ «Ես կցանկանայի զգուշացնել ԱՄՆ-ին և նրա վստահված անձին՝ կեղծ իսրայելական ռեժիմին, որ եթե նրանք անհապաղ չդադարեցնեն մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը այս պատերազմը մղում է ճնշված ազգի և պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ՝ հանուն Միացյալ Նահանգների: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թել Ավիվ այցին, նա ասել է, որ Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ հարյուրավոր ինքնաթիռներով, նավերով և բեռնատարներով զենքեր կուղարկի ի պաշտպանություն Գազայում Իսրայելի կողմից իրականացվող սպանություններին և ջարդերին: Նա նաև բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերը՝ հումանիտար օգնություն ուղարկելու և Գազայում խաղաղ բնակիչների սպանությունը կանխելու ուղղությամբ։ Իրանցի դիվանագետի խոսքով, առաջիկա ժամերին ու օրերին արաբական և իսլամական երկրներն ավելի համակարգված դիրքորոշում կընդունեն տարածաշրջանում իսրայելական այս ռազմական հանցագործությանը դիմակայելու հարցում։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
