Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն
![]() Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ Փարիզն ու Երևանը կիրակի օրը՝ հոկտեմբերի 22-ին, կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների գնման պայմանավորվածությունները, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Le Parisien»-ին։ «Անհրաժեշտ է թույլ տալ, որ Հայաստանը պաշտպանի իր քաղաքացիական բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը, մասնավորապես, պայմանագրի ստորագրմամբ, որը թույլ կտա երկրին ապահովել իր երկնքի պաշտպանությունը», - հայտարարել Է նախարարը հարցազրույցում: Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզը հավանություն է տվել Հայաստանին ռազմական տեխնիկայի տրամադրմանը նախատեսվող միջպետական պայմանագրին: Ավելի ուշ Սեբաստիան Լեկորնուն հստակեցրել է, որ Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի սպառազինություն կվաճառի։ Նրա խոսքով՝ այս որոշումը Երևանի անվտանգության ապահովման և նրա պաշտպանունակության ամրապնդման Փարիզի ռազմավարության մի մասն է: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
