«Արցախի իշխանությունները ընդամենը մեկ նախադասություն պետք է ասեն»․ Արման Աբովյան
![]() ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը 168TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ տեղի ունեցած երեկվա բողոքի ակցիային։ «Ես սպասում եմ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները հասկանալի լեզվով հնչեցնեն այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Այսինքն՝ ժողովուրդ ջան, եկել եք, լավ եք արել, սակայն գումարները, որոնք պետք է ձեզ վճարվեն, ՀՀ իշխանությունը չի փոխանցել։ Ընդամենը այս նախադասությունը, վերջ»,- ասել է Աբովյանը։ Հարցին՝ իսկ դա ի՞նչ կփոխի, պատասխանել է․ «Կփոխի այն, որ Արցախի Հանրապետության ապալեգիտիմացման դրոշակակիրը ոչ թե Շահրամանյանն է, որը ստորագրել է փաստաթուղթ, որը փաստաթուղթ էլ չէ, այլ ՀՀ իշխանություններն են»։ Հիշեցնենք՝ արցախցիները երեկ իրենց դժգոհությունն էին արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։ Շահրամանյանը սոցիալական հարցերի վերաբերյալ պարզաբանում էր տվել նրանց, քաղաքական և այլ բնույթի հարցերին խոստացել անդրադառնալ առաջիկայում։ Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, ըստ որի՝ Սամվել Բաբայանն է դրդել արցախցիներին բողոքի ակցիա կազմակերպել Արցախի ներկայացուցչության դիմաց։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
