Իսրայելցի զինվորականները գիտեին, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է գրավել երկու բնակավայր
![]() Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդում է, որ բարձրաստիճան զինվորականները և հետախուզության պաշտոնյաները հոկտեմբերի 7-ի գիշերը՝ ՀԱՄԱՍ-ի ներխուժումից անմիջապես առաջ, տեղեկություններ են ունեցել (ցուցիչ նշաններ), որ նախապատրաստվում է բնակավայրերի գրավում և պատանդների գերեվարում։ Հետախուզական ժարգոնում «ինդիկատիվ նշանները» հատուկ, ավելի շոշափելի նշաններ են, որոնք նշանակում են ավելի ակտիվ գործողություն ավելի կարճ ժամանակում: Նախկինում ղեկավարությունն ստանում էր «ավելի թույլ ազդանշաններ»: Շաբաթ վաղ առավոտյան Գլխավոր շտաբի պետի, Շին Բեթի ղեկավարի, AMAN-ի ղեկավարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ անցկացված վերլուծությունը եզրակացրել է, որ շաբաթ օրը հնարավոր են բախումներ, «ներառյալ ահաբեկիչների կողմից պատանդ առևանգելու փորձը, կամ արշավանքի և գրավման փորձ մեկ կամ երկու բնակեցված տարածքների վրա»: «Շին Բեթ»-ը հարավ է ուղարկել «Տեկիլա» խմբավորումը, որը նախատեսված էր ահաբեկիչների ներթափանցումը չեզոքացնելու համար, սակայն Գազայի դիվիզիան ոչ միայն չբարձրացրեց մարտական պատրաստվածության մակարդակը և այլև ուժեր չուղարկեց սահման: Անգամ ցամաքում գտնվող ստորաբաժանումները չեն զգուշացվել, տանկերն էլ դիրքի չեն բերվել։ Առաջնագծերում և հենակետերում գտնվող զինվորները չեն արթնացվել, և շատ զինվորներ սպանվել են իրենց սենյակներում։ Բնակավայրերում գտնվող ինքնապաշտպանական ստորաբաժանումները նույնպես ահազանգ չեն ստացել։ Այս ամենը Իսրայելի ու իսրայելցիների վրա շատ ու շատ թանկ է արժեցել։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
