Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ԵՄ-ն կարող է ընդլայնել դիտորդական առաքելությունը Հայաստանում

509
Ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2023 թ., 21:06
ԵՄ-ն կարող է ընդլայնել դիտորդական առաքելությունը Հայաստանում

ԵՄ-ն կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում՝ որպես պատասխան Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նկրտումների։ Այդ մասին Բրյուսելում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հստակ ասել ենք, որ մտահոգված ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման ցանկացած փորձով։ Քննարկում ենք ՀՀ-ին աջակցելու տարբեր հնարավորություններ, այդ թվում, ֆինանսական, անվտանգային և ժողովրդավարության ոլորտներում»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը։