«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ». Շահրամանյան
![]() «Պատերազմի սպառնալիքի տակ հրամանագրով լուծարվել է Արցախի Հանրապետությունը, ի՞նչն է խնդիրը, որ ԱԺ նիստ չի հրավիրվում՝ հրամանագիրը բեկանելու շուրջ»,- դիմելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ հարցրին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված արցախցիները: «Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ծանո՞թ եք փաստաթղթին: Փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ՝ դրա և՛ դրական, և՛ բացասական կողմերին տեղյակ ենք: Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը: Սրա պատասխանը ես տալու եմ հանրային ձևով: Առաջիկայում բոլոր հարցերին անդրադառնալու եմ՝ և՛ էդ, և՛ էն փաստաթղթին, որն ընդունվել ա ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով»,- ասել է Արցախի նախագահը: Հիշեցնենք՝ հավաքվածներն իրենց դժգոհությունն են արտահայտում Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրի, ինչպես նաև աշխատավարձերի և պետաշխատողների աշխատանքից ազատման վերաբերյալ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
