«Մենք չենք կարող թույլ տալ ՀԱՄԱՍ-ի և Պուտինի հաղթանակը»․ Բայդենի ուղերձը
![]() ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելից վերադարձից հետո հանդես է եկել երկրին ուղղված 15 րոպեանոց հատուկ ուղերձով: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը մեջբերումներ է հրապարակել նրա ելույթից․ «ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվել է առնվազն 1300 մարդ, այդ թվում՝ 32 ամերիկացի, տասնյակ մարդիկ գերեվարվել են։ Թել Ավիվ կատարած այցի ժամանակ անձամբ տեսա Իսրայելի ժողովրդի վճռականությունը՝ պայքարելու գոյության իր իրավունքի համար: Պաղեստինի ժողովուրդը նույնպես արժանապատվության և ինքնորոշման իրավունք ունի։ Իսրայելը կապ չունի Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետ։ ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են։ Արդեն 20 ամիս է՝ ուկրաինացի հերոսական ժողովուրդը պայքարում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ։ ՀԱՄԱՍ-ը նպատակ ունի ոչնչացնել Իսրայել պետությունը և հրեա ժողովրդին, իսկ Պուտինը կարծում է, որ Ուկրաինան երբեք իրավունք չի ունեցել գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն։ Բառացիորեն երկու շաբաթ առաջ նա հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դադարեցնեն օգնությունն Ուկրաինային, ապա Ուկրաինային կմնա մեկ շաբաթ գոյության համար։ Ամերիկացիները պետք է հիշեն, թե ինչու է այդքան կարևոր արևմտյան օգնությունն ուկրաինացի ժողովրդին: Մենք ցանկանում ենք, որ Իսրայելն ու Ուկրաինան հաղթեն այդ պայքարում։ Ահաբեկիչները պետք է բարձր գին վճարեն։ 75 տարի ՆԱՏՕ-ի շնորհիվ Եվրոպայում խաղաղություն է պահպանվել։ Եվ եթե Պուտինը հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, ապա մենք ամեն ինչ կանենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»։ |

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
4302:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8000:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
7900:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
8400:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
116Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
83Երեկ, 22:36
