ՌԴ-ի մոտ հազար քաղաքացի և նրանց ընտանիքների անդամներ պատանդ են դարձել Գազայի հատվածի շրջափակման հետևանքով
![]() «Ռուսաստանի մոտ հազար քաղաքացի և նրանց ընտանիքների անդամները դարձել են Գազայի հատվածի շրջափակման վիրտուալ պատանդը»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ Հոկտեմբերի 18-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Նեբենզյան նաև ասել է, որ Ալ Ահլի հիվանդանոցը Գազայի հյուսիսում գտնվող 20 հիվանդանոցներից մեկն է, որը իսրայելական զինվորականներից ծանուցում է ստացել տարհանման պահանջով: Սակայն հրամանը կատարել հնարավոր չի եղել։ «Հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով, վերջին տվյալներով, զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է 800-ը։ Մենք պահանջում ենք այս հանցագործության օբյեկտիվ հետաքննություն և պատժիժ՝ մեղավորներին»,- ասել է Նեբենզյան՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը նախաձեռնում է վերսկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Պաղեստինի խաղաղ բնակչության պաշտպանությանը նվիրված հատուկ նստաշրջանը, հոկտեմբերի 18-ին հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Պաղեստինյան անկլավի մարդասիրական շրջափակումը նրա ողջ բնակչությանը կանգնեցնում է գոյատևման եզրին, որին զոհաբերում են հենց մեր աչքի առաջ»,- ասել է Նեբենզյան: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
