Զայրացած հորդանանցիները գրոհել են Իսրայելի դեսպանատունը
406
Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 23:54
![]() Հորդանանի արտաքին գործերի նախարարությունն X-ի իր էջում դատապարտել է Գազա քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Ահլի արաբական հիվանդանոցի վրա հարձակումը, որը, տարբեր գնահատականներով, հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Արտաքին գործերի նախարարությունը հարձակման համար մեղադրել է Իսրայելի պաշտպանության բանակին, իսկ Իսրայելի պաշտպանության ուժերը չեն հաստատել այդ տարածքում ավիահարվածների մասին տեղեկությունը։ Դատապարտող հայտարարությունից անմիջապես հետո զայրացած ամբոխը փորձել է գրոհել Ամմանում Իսրայելի դեսպանատունը։ Մարդիկ ցանկապատի պարագծի երկայնքով կրակ են արձակել և փորձել հրդեհել հենց շենքը։ Նախնական տվյալներով՝ իսրայելցի դիվանագետների մեծ մասը տարհանվել է Հորդանանից մի քանի օր առաջ։ — Newsfeed (@newsfeed138) October 17, 2023 |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
