Եգիպտոսն սպառնում է Գազայից փախստականներին ուղարկել Եվրոպա
![]() Եգիպտոսը դժգոհ է արևմտյան որոշ երկրների ճնշումներից՝ Գազայի հատվածի հետ սահմանին Ռաֆահ անցակետը բացելու և պաղեստինցի փախստականներին ընդունելու պահանջով, գրում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ «Դուք ուզում եք, որ մենք ընդունենք 1 միլիոն մարդու: Դե, ես նրանց կուղարկեմ Եվրոպա։ Եթե դուք այդքան մտածում եք մարդու իրավունքների մասին, ապա վերցրեք նրանց»,- եգիպտացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում FT-ի զրուցակիցը։ Աղբյուրի համաձայն՝ եգիպտացիները «շատ զայրացած են», որ իրենց վրա ճնշում են գործադրում։ Ըստ FT-ի՝ եգիպտական կողմը արևմտյան դիվանագետներին ասել է, որ մարդասիրական օգնություն կմատակարարի Գազայի հատվածին, սակայն հրաժարվում է ընդունել պաղեստինցի փախստականներին։ Միևնույն ժամանակ, Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաներն աղբյուրին հայտնել են, որ Իսրայելն արգելել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: Եվրոպացի դիվանագետը, ում անունը չի նշվում, պաշտոնյային ասել է, որ Իսրայելը պատրաստ է փախստականներին բաց թողնել Ռաֆահ անցակետով, սակայն պատրաստ չէ մարդասիրական օգնություն ընդունել։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
