Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Իրանում չեն բացառել Իսրայելի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը

341
Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 09:48
Իրանում չեն բացառել Իսրայելի դեմ պատերազմին միանալու հնարավորությունը

«Հակազդեցության առաջնորդները» Իսրայելին թույլ չեն տա որևէ գործողություն ձեռնարկել Գազայում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեն Ամիր Աբդոլահիանը, հաղորդում է IRNA գործակալությունը։
«Երբ խոսում ենք հակազդեցության մասին, խոսքը միայն «Հըզբոլլահ»-ի մասին չէ։ Կա ցանկացած հնարավորություն»,-ասել է նա՝ չբացառելով, որ Իրանը կարող է միանալ Իսրայելի դեմ պատերազմին։
Աբդոլլահիանը տվյալներ է մեջբերել, որոնց համաձայն՝ պատերազմի ընթացքում արդեն 740 երեխա է զոհվել։