«Սխալ էր արաբական երկրների և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը». Իրանի արտգործնախարար
![]() Արաբական երկրները, որոնք միացել են Աբրահամի համաձայնագրին և կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ, սխալ են թույլ տվել, նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին՝ ելույթ ունենալով Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը չի նպաստում տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Ակնհայտ է, որ այն երկրները, որոնք հարաբերությունների կարգավորումն են տեսել՝ որպես Պաղեստինի նկատմամբ սիոնիստական ռեժիմի հանցագործությունների կանխում, սխալվել են»,- ասել է նա։ 2020 թվականի սեպտեմբերին Վաշինգթոնում իսրայելական կողմը ԱՄՆ-ի միջնորդությամբ փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Եռակողմ գործարքը կոչվում էր Աբրահամի համաձայնագիր: Այնուհետև Սուդանը և Մարոկկոն հայտարարեցին հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Մինչ ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ խաղաղությունը, Իսրայելը արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
