Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Գերմանիայում հրեաների տները տարբերանշել են Դավթի աստղով, ինչպես Հիտլերի օրոք

482
Երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ., 00:12
Գերմանիայում հրեաների տները տարբերանշել են Դավթի աստղով, ինչպես Հիտլերի օրոք

Գերմանիայում անհայտ անձինք Դավթի աստղով նշել են հրեական մի քանի տներ։ Այս մասին սոցցանցերում հայտնել է Գերմանիայի հրեա ուսանողների միության (JSUD) նախագահ Աննա Ստարոսելսկայան։

Նման կերպ հրեաների տները նշում էին նացիստական ​​բռնապետության ժամանակ և նաև ստիպում այս խորհրդանիշը կրել իրենց հագուստի վրա, որպեսզի տարբերվեն իրենց բնակության վայրի այլ ազգություններից:

Գերմանիայի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Հրեական համայնքներում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։