Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Նեթանյահուն հրատապ խորհրդակցության է կանչել զինվորականներին

456
Շաբաթ, 14 հոկտեմբերի, 2023 թ., 23:12
Նեթանյահուն հրատապ խորհրդակցության է կանչել զինվորականներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թել Ավիվում հրատապ խորհրդակցություն է հրավիրել ռազմական ղեկավարության հետ։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ներկայում Թել Ավիվի Կիրիայում անվտանգության գնահատում է անցկացնում պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի և նախարար Բենի Գանցի հետ միասին»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախկինում հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության նախկին նախարար (2016-2018) և նախկին արտգործնախարար (2009-2015) Ա. Լիբերմանը միացել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի զինյալների և Իսլամական ջիհադի ներխուժման առնչությամբ ստեղծված արտակարգ կառավարությանը։