Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայի բնակիչներն սկսել են տարհանվել դեպի հարավ

485
Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 21:42
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայի բնակիչներն սկսել են տարհանվել դեպի հարավ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածի բնակիչները լսել են իսրայելական զորքերի կոչը և սկսել են ինքնուրույն տարհանվել դեպի անկլավի հարավային շրջաններ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ խաղաղ բնակիչները պետք է լքեն Գազայի հյուսիսային հատվածն օդային հարվածների և հնարավոր ցամաքային գործողության ֆոնին: «Գազա քաղաքի բնակչությունն սկսել է նկատելիորեն շարժվել դեպի հարավ»,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին:
Ավելի վաղ ուրբաթ օրը ԶԼՄ-ները հաղորդել էին ՀԱՄԱՍ-ի անունից տարածված հայտարարությունը, որը կոչ էր անում Գազայի հատվածի բնակիչներին չլքել իրենց տները և Իսրայելի կոչերը որակել՝ որպես «քարոզչություն»: