Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Էրդողանն անմարդկային է որակել Իսրայելի կոչը Գազայի բնակիչներին` լքելու հյուսիսային հատվածը 

530
Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 20:00
Էրդողանն անմարդկային է որակել Իսրայելի կոչը Գազայի բնակիչներին` լքելու հյուսիսային հատվածը 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անընդունելի և անմարդկային է անվանել Իսրայելի կոչը Գազայի բնակիչներին՝ հեռանալ հյուսիսային հատվածից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ստիպել Գազայի 2,5 միլիոն բնակիչներին՝ ծայրահեղ սահմանափակ տարածքում գաղթել՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է, և սա չի տեղավորվում մարդկայնության չափանիշներում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանը հիշեցրել է, որ Գազայի հատվածում մի քանի օր շարունակ մարդիկ «ենթարկվել են անկանոն ռմբակոծությունների», ինչպես նաև զրկվել են էլեկտրականությունից, ջրից և սննդից։

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Թել Ավիվը կշտկի այս իրավիճակը և կդադարեցնի իր գործողությունները Գազայում մարդկանց դեմ։