Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու պատրաստակամության մասին
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստան մեկնելու իր պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ արտաքին գործերի նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի միջոցով։ Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Նրա օգտին քվեարկել են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Հանրապետության Նախագահին՝ ստորագրության։ Սպասվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 60 օրից։ Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, մարտին ձերբակալության օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նախագահ Պուտինի վերաբերյալ ՄՔԴ որոշումը համարում է բացարձակապես անօրինական և աննշան։ Աղբյուրը` ria.ru |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
