Ավինյանը երդվեց ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները
![]() Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը. «Ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ՝ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նյութական ու հոգևոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության»,- ասաց Ավինյանը՝ ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը: Երդմնակալության արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
