Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Փարիզում, չնայած արգելքին, ցույց է սկսվել` ի պաշտպանություն Պաղեստինի

505
Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 21:06
Փարիզում, չնայած արգելքին, ցույց է սկսվել` ի պաշտպանություն Պաղեստինի

Փարիզում, չնայած պրեֆեկտուրայի կողմից հրապարակված արգելքին, ակցիա է սկսվել՝ ի պաշտպանություն պաղեստինյան բնակչության, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Մի քանի հարյուր մարդ հինգշաբթի երեկոյան հավաքվել է Փարիզի Հանրապետության հրապարակում։ Շատերը եկել են պաղեստինյան դրոշներով։ Մասնակիցների պաստառների վրա գրված է «Կանգնեցրու Իսրայելին»: Նրանք վանկարկում են՝ «Իսրայելը մարդասպան է», «Մենք բոլորս պաղեստինցի ենք»։ Հրապարակի շուրջ հերթապահում են ոստիկանության բազմաթիվ ջոկատներ։
Նախօրեին Փարիզի պրեֆեկտ Լորան Նունյեսը հրաման է արձակել, որով արգելվում է ցույցը՝ պատճառաբանելով այն հասարակական կարգի համար առկա ռիսկերով:
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հրամանագիր է ուղարկել պրեֆեկտներին՝ պահանջելով երկրում արգելել պաղեստինամետ բողոքի ցույցերը և ձերբակալել դրանց կազմակերպիչներին։
Այս շաբաթվա սկզբին Մարսելում, Լիոնում և Նանտում տեղի ունեցան Պաղեստինի կողմնակից ցույցեր, որոնք նույնպես արգելված էին տարածաշրջանային իրավապահների կողմից։ Այդ բոլոր ցույցերը ոստիկանները ցրել են։