Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված
![]() Իսրայելի էներգետիկայի և ազգային ենթակառուցվածքների նախարար Իսրայել Կացը X սոցիալական ցանցում գրել է, որ հրաման է արձակել՝ Իսրայելի էլեկտրական ընկերությանը հանձնարարելով դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։ «Այն, ինչ նախկինում էր, այլևս չի լինի», - ավելացրեց Կացը: Իսրայելի պաշտպանության բանակն այժմ պատրաստվում է ցամաքային գործողություն իրականացնել Գազայի հատվածում։ Մինչ կործանիչները խոցում են տարբեր թիրախներ։ Իսրայելի «Երկաթե սրեր» գործողությունը պատասխանն է շաբաթ առավոտյան Գազայի հատվածից սկսված աննախադեպ հրթիռային հարձակման: Միաժամանակ ՀԱՄԱՍ-ի հարյուրավոր զինյալներ տարբեր ճանապարհներով ու տարբեր ուղղություններով մտել են Իսրայելի տարածք՝ գրավելով սահմանամերձ բնակավայրերը, սպանել ու գերել տասնյակ իսրայելցի զինվորների ու վերաբնակների։ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվն արդեն գերազանցել է 100-ը, իսկ հիվանդանոցներ տեղափոխվածների թիվը մոտենում է հազարին։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
