Խոշոր դաշնակիցները մտադիր են մենակ թողնել Ուկրաինային. The Washington Times
![]() Ուկրաինային սատարելու՝ Արևմուտքի վճռականությունը թուլանում է՝ կապված հակամարտության ձգձգման հետ, գրում է The Washington Times-ը։ «ԱՄՆ-ն և նրա գլխավոր դաշնակիցներն առաջին անգամ ակնարկել են, որ Կիևին աջակցությունն անվերջ չէ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նույնպես համաձայն չէ Ուկրաինային զենք տրամադրելու հետ և կասկածի տակ է դնում ԵՄ-ին նրա անդամակցության հնարավորությունը։ Փորձագետները մտավախություն ունեն, որ աջակցությունը հետագայում ևս կթուլանա, քանի որ Սպիտակ տունը չի ցանկանում կրկնել Աֆղանստանի և Իրաքի փորձը՝ ներգրավվելով նոր բազմամյա հակամարտության մեջ: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի կողմից լայնորեն գովազդված հակահարձակումը գրեթե ոչ մի արդյունք չի տվել»,- գրում է WT-ը։ Ավելի վաղ թե Washington Post-ը գրել է, որ մարտի դաշտում հաջողություն ցույց տալու՝ Ուկրաինայի անկարողությունը մտավախություններ է առաջացնում հակամարտության ելքի վերաբերյալ, ինչի պատճառով միջազգային աջակցությունը կարող է թուլանալ: Ուկրաինական հակագրոհն արդեն չորս ամիս է՝ ընթանում է Հարավային Դոնեցկի, Բախմուտի և Զապորոժիեի ուղղություններով։ ՌԴ նախագահը դա ձախողում է անվանել։ Նրա խոսքով՝ մինչև սեպտեմբերի կեսերն Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 71,5 հազար զինծառայող և 18 հազար միավոր տեխնիկա։ |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
