Ովքե՞ր են մնացել Արցախում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարևոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչեւ հազար արցախցիների և հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում գոնե 25-30 հազար հայ մնա, որը կապահովի ռուսների ներկայությունը և Ադրբեջանին էլ միջազգային հանրության առջև մանևրելու հնարավորություն կտա, որ ինքն էթնիկ զտումներ չի իրականացրել, ահա՝ հայերը շարունակում են ապրել իրենց հետ։ Հայաստանում է Սամվել Բաբայանը՝ իր կուսակիցների հետ, բացառությամբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի եւ կին պատգամավոր Գոհար Սարգսյանի։ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքից էլ արտագաղթողներ կան, որոնց անունները չկարողացանք ճշտել։ Արցախում են նաև ամենաողբերգական կերպարն Արցախի իշխանական էլիտայում՝ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը և նրա ղեկավարած կառավարության գրեթե բոլոր անդամները»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
