Երևան`   +4 °C
Այսօր`   Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ.

Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն ՀՀ

232
Կիրակի, 24 սեպտեմբերի, 2023 թ., 13:30
Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքները կտեղափոխվեն ՀՀ

ԱՀ տեղեկատվական շտաբը հայտնում է․ «Տեղեկացնում ենք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումը ՀՀ, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։
Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»։