Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2023 թ.

«Հայկ Մարությանի վերջին տեսաուղերձը` թարգմանաբար». Վահե Սարգսյան

477
Երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2023 թ., 21:42
«Հայկ Մարությանի վերջին տեսաուղերձը` թարգմանաբար». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հայկ Մարությանի վերջին տեսաուղերձը թարգմանաբար ասում է.
- ինձ ոչ մի Արցախ, ՀՀ-ի ճակատագիր, Թուրքիա, Ադրբեջան չի հետաքրքրում,
- ինձ մի բան է հետարքրքրում՝ մուռս հանեմ Նիկոլ Փաշինյանից ու լինեմ քաղաքապետ,
- թույլ տվեք ներկայացնել դասական կրկեսի սցենար. Արամ Զավենիչին ևս հռչակել ընդդիմություն, արդյունքում՝ ավագանու 3 ուժերը հիմա մի քանի օր իմ կողքին թող լինեն, բայց հենց ընտրվեմ՝ դառնան ինձ ընդդիմադիր ու սկսեն հարձակվել ինձ վրա...
- 3 ուժերը խուլ ու համրի նման պիտի գան և առանց խոսելու (պայմանավորվածության), աչքերը փակ ինձ ընտրեն քաղաքապետ,
- կամ ես կլինեմ քաղաքապետ, կամ Երևանը քաղաքապետ չի ունենա (այս փուլում)»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան